ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը հրաժարվում է մանդատից

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը ԱԺ նախագահին է ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

Նշենք, որ Դավիթ Առուշանյանը Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուներից մեկն էր։

3 օր Գյումրիում նախնական ընտրություններ էին ընթանում, սակայն արդյունքում Առուշանյանն անհրաժեշտ ձայներ չհավաքեց ու քաղաքապետի պաշտոնակատարն այժմ Սարիկ Մինասյանն է։

Ժամեր առաջ ՔՊ-ականը գրառում է կատարել սոցցանցում` շնորհակալություն հայտնելով այն մարդկանց, որոնք քվեարկել են իր օգտին, ապա նաև պատրաստակամություն հայտնել, որ լիարժեք կաջակցի Մինասյանին իր ստանձնած գործում։

Նշենք, որ Դավիթ Առուշանյանը 2021-2022թթ.–ին եղել է Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ: 2018 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: 2022թ. հոկտեմբերի 26-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: