2024-12-12 19:42
Լրատվական գործակալություններ
ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել ՀՀ-Թուրքիա սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել ս.թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ։
Ստուգման նպատակով ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից:
News.am