2024-12-13 09:41
Լրատվական գործակալություններ
Իսրայելը Սիրիայում ոչնչացրել են «երկիր-օդ» դասի ռազմավարական հրթիռների ավելի քան 90%-ը
Իսրայելական զորքերը Սիրիայում ոչնչացրել են «երկիր-օդ» դասի ռազմավարական հրթիռների ավելի քան 90%-ը, ասված է Իսրայելի բանակի (ՑԱԽԱԼ) հայտարարության մեջ։
Ըստ զեկույցի՝ վերջին օրերին Իսրայելի ռազմաօդային ուժերի հարյուրավոր կործանիչներ և ինքնաթիռներ լուրջ վնաս են հասցրել Սիրիայի ռազմավարական զենքերին՝ կործանիչներին և ուղղաթիռներին, Scud հրթիռներին, անօդաչու թռչող սարքերին, թևավոր հրթիռներին, բարձր ճշգրտության «ցամաք-ծով» և «ցամաք-օդ», «երկիր-երկիր» դասերի կառավարվող հրթիռներին, ռադարներին և այլն:
Նշվում է նաև, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգն ամենահզորներից է Մերձավոր Արևելքում, և հասցված վնասը «տարածաշրջանում իսրայելական օդուժի գերազանցության նշանակալի ձեռքբերում է»։
News.am