2024-12-16 15:32
Լրատվական գործակալություններ
«Գում»-ի շուկայից ձերբակալված մսավաճառներն ազատ են արձակվել
«Գում»–ի շուկայից ձերբակալված 8 քաղաքացիները ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո այսօր ազատ են արձակվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Երևանի «Գում»–ի շուկայում, ՍԱՏՄ աշխատակիցների կողմից իրականացվող ստուգայցը վիճաբանության էր վերածվել մսավաճառների և ոստիկանության աշխատակիցների միջև։ Իրավիճակը լարվել էր այն աստիճան, որ մսավաճառներից մեկը ինքնահրկիզման փորձ էր կատարել։ Միջադեպի հետևանքով 8 քաղաքացի՝ այդ թվում, ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին, ձերբակալվել էին խուլիգանության կասկածանքով։
Ավելի ուշ ՍԱՏՄ–ից NEWS.am–ին հայտնել էին, որ ստուգայցի արդյունքում շուրջ մեկ տոննա միս է առգրավվել, որը ենթակա է ոչնչացման։