Թրամփը Թուրքիային մեղադրել է Ասադի կառավարությունը տապալելու մեջ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիային մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունը տապալելու մեջ: Այդ մասին Թրամփն այսօր հայտարարել է Ֆլորիդա նահանգի Մար–ա–Լագոյի իր կալվածքում ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթելուց հետո առաջին մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ոչ ոք չգիտի, թե ով է կանգնած մյուս կողմի հետևում, իսկ ես գիտեմ։ Դա Թուրքիան է, լա՞վ։ Թուրքիան է կանգնած դրա հետևում։ Նա (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը–խմբ.) շատ խելացի մարդ է»,– ասել է Թրամփը։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան չի մասնակցել Սիրիայում զինված ընդդիմության գործողություններին:

Sputnik Արմենիա