2024-12-17 18:33
Լրատվական գործակալություններ
Ֆրանսիան 12 տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է իր դրոշը Դամասկոսում իր դեսպանատան վրա
Ֆրանսիան երեքշաբթի օրը դրոշ է բարձրացրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում իր դեսպանատան վրա: Ֆրանսիայի դեսպանատունը փակ է եղել պատերազմի սկզբից 12 տարի շարունակ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին։
Ավելի վաղ Ֆրանսիան դիվանագետների թիմ էր ուղարկել Սիրիա՝ երկրի նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո քաղաքական ու անվտանգության իրավիճակը գնահատելու համար։
Նշվում է, որ դիվանագետների թիմը չի մնա, և այս ժեստը չի նշանակում, որ դեսպանատունը վերաբացվել է։
Ֆրանսիան, որը խզել է հարաբերությունները Դամասկոսի հետ 2012 թվականին, ասել է, որ Սիրիայում քաղաքական անցումը պետք է լինի վստահելի և ներառական՝ ՄԱԿ-ի կողմից ընդունված շրջանակի համաձայն։
News.am