Երևանում մեկնարկել է հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ Երևանում մեկնարկել է հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցում են Հունաստանի մշակույթի նախարարը, Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը, Իրաքի ԱԳ նախարարի տեղակալը, Եգիպտոսի, Պերուի, Իտալիայի, Չինաստանի, Բոլիվիայի ներկայացուցիչներ։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կայացել է մասնակիցների համատեղ լուսանկարահանում։