Հայկ Մամիջանյան․ Փաշինյանի մոտ պոպուլիզմից բացի՝ մեկ էլ հող հանձնելն է լավ ստացվում

«Փաշինյանի մոտ պոպուլիզմից բացի՝ մեկ էլ հող հանձնելն է լավ ստացվում։ Հեծանիվ, ընտանեկան նյուանսներ բարձրաձայնել նրա փեշակը դա է»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Նորմա՞լ է, որ Հայաստանի նման իրավիճակում գտնվող երկրի վարչապետի աթոռին նստած մարդը ժամանակ ունի «Ֆեյսբուք»-ում քոմենթներին պատասխանելու․․․ Իրեն մենակ վերընտրվելն է հետաքրքրում․․․ Այդ էժան ռեալիթի շոուն գուցե ինչ-որ արդյունքներ տալիս է, բայց հավերժ չի կարող արդյունքներ տալ։ Սրա վերջը վատ է լինելու»,- նշեց պատգամավորը։

Mamul.am