2024-12-19 16:14
Լրատվական գործակալություններ
Կրակոցներ Աբխազիայի խորհրդարանի մոտ. պատգամավորներից մեկը մահացել է
Սուխումում` Աբխազիայի խորհրդարանի շենքի մոտ, կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Աբխազիան:
«Պատգամավորներ Կան Կվարչիան և Վախթանգի Գոլանզիան տեղափոխվել են հանրապետական հիվանդանոց։ Գոլանզիան մահացել է հիվանդանոցում»,– ասված է հաղորդագրությունում։
ՆԳՆ նախարարի պաշտոնակատար Ռոբերտ Կիուտը հայտնել է, որ կասկածյալը պատգամավոր Ադգուր Խարազիան է, որը փախել է դեպքի վայրից։
Աբխազական լրատվամիջոցների տեղեկություններով` այսօր խորհրդարանում մայնինգի արգելքի մասին օրինագծի քննարկման ժամանակ Ադգուր Խարազիան և Կան Կվարչիան վիճել են, Խարազիան հանել է զենքը և կրակել Կվարչիայի ուղղությամբ։ Վախթանգ Գոլանզիան փորձել է բաժանել նրանց։
Sputnik Արմենիա