Human Rights Watch-ը Իսրայելին մեղադրում է Գազայի հատվածում «ցեղասպանության գործողությունների» մեջ
Human Rights Watch-ը Իսրայելին մեղադրել է Գազայում «ցեղասպանության գործողությունների» դիմելու մեջ՝ պաղեստինցի խաղաղ բնակիչներին դիտավորյալ ջրի բավարար հասանելիությունից զրկելով:
Կազմակերպության փաստաթղթում նշվում է, որ Իսրայելն իր գործողություններով դիտավորյալ վնաս է հասցրել ջրամատակարարման և սանիտարական ենթակառուցվածքներին:
Ըստ կազմակերպության՝ դա ըստ ամենայնի հանգեցրել է հազարավոր մարդկանց մահվան, ինչը հավասար է «մարդկության դեմ հանցագործության՝ բնաջնջման ձևով»:
Human Rights Watch-ի 179 էջանոց զեկույցում ասվում է, որ «2023 թվականի հոկտեմբերից ի վեր Իսրայելի իշխանությունները պաղեստինցիներին միտումնավոր արգելում են մուտք գործել Գազայի հատված՝ գոյատևելու համար բավարար քանակությամբ ջուր վերցնելու»։
Ըստ կազմակերպության զեկույցի՝ Իսրայելը միտումնավոր վնասել է ենթակառուցվածքը, ներառյալ արևային մարտկոցները, որոնք սնուցում են կեղտաջրերի մաքրման կայանը, ջրամբարը և պահեստամասերի պահեստը և դադարեցրել է գեներատորների վառելիքի մատակարարումը:
Զեկույցը հիմնված է 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի սեպտեմբեր Գազայում տասնյակ պաղեստինցիների, մասնավորապես՝ ջրամատակարարումն ապահովող պաշտոնյաների, սանիտարական փորձագետների և բուժաշխատողների հետ հարցազրույցների, ինչպես նաև արբանյակային պատկերների և տվյալների վրա:
Իսրայելը հերքել է HRW զեկույցը՝ այն «քարոզչություն» անվանելով:
Իսրայելի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, թե կազմակերպությունը «դարձյալ արյունոտ զրպարտություն է տարածում... Ճշմարտությունը HRW-ի ստերի ճիշտ հակառակն է»:
News.am