ԱՄՆ-ն Թուրքիայի դեպքում բացառություն է արել «Գազպրոմբանկի» միջոցով գործարքների համար
ԱՄՆ-ն «Գազպրոմբանկի» նկատմամբ պատժամիջոցների հարցում բացառություն է արել Թուրքիայի համար։ Տեղեկությունը հայտնում է «Bloomberg»-ը՝ հղում անելով Թուրքիայի էներգետիկայի նախարարության ղեկավար Ալփարսլան Բայրաքթարին։
«Բայրաքթարը հայտնել է, որ բանակցություններից հետո ԱՄՆ պաշտոնյաները Անկարային թույլ են տվել գազի ներկրման համար վճարել «Գազպրոմբանկի» միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Բայրաքթարը հայտարարել էր, որ Թուրքիան պետք է ԱՄՆ-ից համաձայնություն ստանա «Գազպրոմբանկի» միջոցով գազի գնման գործարքներն իրականացնելու համար բացառություն անելու հարցում, այլապես պատժամիջոցները բացասաբար կանդրադառնան երկրի էներգետիկ անվտանգության վրա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել բանկի և նրա վեց օտարերկրյա դուստր ձեռնարկությունների նկատմամբ։
Sputnik Արմենիա