Կազանի և Իժևսկի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները անօդաչուների պատճառով

Իժևսկի օդանավակայանում մտցվել է «Գորգ» պլանը, թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են, թելեգրամում տեղեկացրել է Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը։ «Ռոսավիացիան» հաստատել է, որ օդանավակայանը չվերթներ չի ուղարկում և չի ընդունում։

Բրեչալովը նշել է, որ սահմանափակոմները մտցվել են Կազանում անօդաչուների գրոհի ֆոնին։ Կազանի օդանավակայանը ևս դադարեցրել է աշխատանքը։

ՌԴ ՊՆ-ն դեկտեմբերի 21-ին տեղեկացրել է Թաթարստանում մեկ անօդաչու ոչնչացնելու մասին։ Կազանի քաղաքապետարանում ասել են, որ տեղի են ունեցել հրդեհներ քաղաքի երեք շրջաններում, տարհանվել են մի քանի դպրոցներ։

Անօդաչուները խոցել են երկու բազմահարկ տուն և հինգ հարկանի շենք, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

News.am