Եմենի հութիներն ակնարկել են, որ Կարմիր ծովի վրա ամերիկյան կործանիչն իրենք են խոցել

Եմենի մայրաքաղաք Սանայում բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ Մոհամմեդ Ալի ալ Հութին մեկնաբանել է կիրակի օրը Կարմիր ծովի վրա ամերիկյան կործանիչի կործանումը, հաղորդում է Եմենի YPA լրատվամիջոցը։

Ալ-Հութին հայտարարել է, որ «ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը, ամենայն հավանականությամբ, չի բացահայտի կործանման իրական պատճառը, հավանաբար, որպես մարտավարություն՝ կանխելու զինվորների հետագա բարոյալքումը և խուսափելու ռազմածովային անձնակազմի ընտանիքների կողմից ճնշումները»:

Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ ամերիկյան կործանիչը սխալմամբ խոցվել է Կարմիր ծովի վրա՝ հենց ամերիկացիների կողմից «բարեկամական կրակի» արդյունքում։

News.am