Թրամփը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Արիզոնայում կայացած AmericaFest համաժողովի ժամանակ հայտարարել է, որ մտադիր է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այս քայլը, ըստ նրա, ուղղված է Ուկրաինայում պատերազմի շուտափույթ դադարեցմանը։

«Սա այն բաներից մեկն է, որ ես ուզում եմ անել, և արագ... Նախագահ Պուտինն ասաց, որ ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել ինձ հետ: Ուստի, մենք պետք է սպասենք դրան, բայց մենք պետք է վերջ դնենք այս պատերազմին», - ասել է Թրամփը:

Նա Ուկրաինայի պատերազմը սարսափելի է անվանել և կրկնել, որ այն չէր սկսվի, եթե այդ ժամանակ ինքը լիներ ԱՄՆ-ի նախագահը։

«Այս պատերազմը սարսափելի է։ Ոչ ոք երբեք նման բան չի տեսել։ Մենք տեսնում ենք թվեր, որոնք պարզապես խենթացնում են: Մենք պետք է դադարեցնենք սա: Սա անհեթեթություն է։ Սա երբեք չէր լինի, եթե ես լինեի նախագահ։ Այս պատերազմը երբեք չէր լինի»,- ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համոզմունք էր հայտնել, որ խոսելու բան կունենա ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ, եթե նրանք հանդիպեն։

«Եթե մենք երբևէ հանդիպում ունենանք նորընտիր նախագահի՝ պարոն Թրամփի հետ, համոզված եմ, որ խոսելու բան կունենանք», - ասել է նա համակցված ուղիղ կապի և մամուլի ասուլիսի ժամանակ։

News.am