ԱՄՆ-ը իր քաղաքացիներին Բելառուսից անհապաղ հեռանալու կոչ է արել
ԱՄՆ պետդեպարտամենտը ամերիկացիներին կոչ է արել հեռանալ Բելառուսից։
Գերատեսչության կայքում ասված է, որ Միացյալ Նահանգների քաղաքացիները պետք է չմեկնեն այդ հանրապետություն, իսկ արդեն այնտեղ գտնվողները «պետք է անհապաղ հեռանան երկրից»։
Պատճառների շարքում նշվում են Բելառուսի աջակցությունն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը, բռնվելու վտանգը, քաղաքացիական անկարգությունների հնարավորությունները և ԱՄՆ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու դեսպանության սահմանափակ հնարավորությունները։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է կանոնավորապես վերանայեն մեկնելու հնարավոր պլանները արտակարգ իրավիճակի դեպքում։ Սահմանային անցումները հարևան պետությունների հետ երբեմն փակվում են առանց նախնական ծանուցման։ Հնարավոր են դիվանագիտական անցագրերի չեղարկումներ Լիտվայի, Լեհաստանի, Լատվիայի և Ուկրաինայի հետ սահմանին»,- նշվել է պետդեպարտամենտի ծանուցման մեջ։
Մինսկում ԱՄՆ դեսպանության աշխատանքը դադարեցվել է 2022թ. փետրվարի 28-ին։ Պետդեպարտամենտի կարգադրությամբ տարհանվել են նրա աշխատակիցները, դադարեցվել է ծառայությունների տրամադրումը։ Օգնության կարիք ունեցող ԱՄՆ քաղաքացիներին առաջարկվում է դիմել հարևան երկրներում ԱՄՆ դեսպանություններին և հյուպատոսություններին։
News.am