Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին մեկ շաբաթ ժամանակ է տվել՝ մինչև դեկտեմբերի 29-ը երկրում նոր խորհրդարանական ընտրությունների օրը նշանակելու համար։

«Սպուտնիկ Գրոզիան» հայտնում է, որ շաբաթ օրը նախագահ Զուրաբիշվիլին, որի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 29-ին, հանդիպել է ընդդիմության առաջնորդների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են երկրում նոր ընտրությունների անցկացման թեման։

«Թող գա Իվանիշվիլին, որովհետև ամեն ինչ նա է որոշում։ Ընտրությունների ամսաթիվը պետք է համաձայնեցվի մինչև 29-ը։ Մինչև 29-ը մենք բոլորս ունենք այս երկիրը առաջ տանելու մեծ հնարավորություն։ Սպասում եմ պատասխանի, որպեսզի ամեն ինչ պարզ լինի»,- ասել է նա։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, եթե Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում նշանակի նոր խորհրդարանական ընտրություններ, ինչի համար իրավական հիմքեր չկան, դա կհանգեցնի նրա նկատմամբ քրեական պատասխանատվության։

Panorama.am