Թրամփը Պենտագոնի ղեկավարի տեղակալի պաշտոնում առաջադրել է Դաֆիի թեկնածությունը

ԱՄՆ ընտրված առաջնորդ Դոնալդ Թրամփը ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի պաշտոնում առաջադրել է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության նախկին աշխատակից Մայքլ Դաֆիի թեկնածությունը, որը ժամանակին դեմ է արտահայտվել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը: Տեղեկությունը հայտնում է «The New York Times»-ը։

Թերթը հիշեցնում է, որ 2019 թվականին Դաֆիի որոշմամբ Պենտագոնը արգելափակել էր Ուկրաինային 250 մլն դոլար օգնություն տրամադրելու փաթեթը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է ներկայիս ծավալներով օգնություն սպասի նոր նախագահական վարչակազմի օրոք, որն իր աշխատանքը կսկսի հաջորդ տարվա հունվարի 20-ին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ չի կարող լիովին երաշխավորել ուկրաինական հակամարտության մոտալուտ ավարտը:

Sputnik Արմենիա