Էրդողան․ Թուրքիան հետևում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման գործընթացին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքին։ Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առաջնորդները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական կարգավորման հարցերը և թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը։

Էրդողանի խոսքով, Թուրքիան ակնկալում է, որ խաղաղության ավարտով Հարավային Կովկասում կայունություն և բարգավաճում կգա։

News.am