2024-12-25 15:00
Լրատվական գործակալություններ
Պեսկովը հուսով է, որ Փաշինյանը տեսակապի միջոցով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ին տեսակապի միջոցով կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին:
Այսօր Փաշինյանը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելու պատճառով չի մասնակցի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ դեկտեմբերի 26-ին նշանակված ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու մասին որոշում դեռ չի կայացրել:
ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումն ամեն տարի ավանդաբար անցկացվում է դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում։
Այս անգամ ոչ պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա Լենինգրադի մարզի «Իգորա» լեռնադահուկային առողջարանային համալիրի հարթակում՝ Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու:
Sputnik Արմենիա