2025-01-07 12:41
Լրատվական գործակալություններ
Քաղաքացիները դժգոհում են․ Երևանի տրանսպորտի QR կոդերի վավերականության ժամկետն անսպասելի կրճատվել է, դրա մասին նախապես չի զգուշացվել
Քաղաքացիներից դժգոհություններ ենք ստանում, որ առանց նախազգուշացման Երևանի հասարակական տրանսպորտի QR կոդերի վավերականության ժամկետը անսպասելիորեն կրճատվել է։
Նախկինում TelCell-ի տերմինալներից գնված 100 դրամանոց QR կոդը կարելի էր օգտագործել 30 օրվա ընթացքում, ապա այդ ժամկետը դարձավ 7 օր, ինչի մասին քաղաքացիներին նախապես տեղեկացրել էին։
Բայց երեկվանից այդ ժամկետը հասցվել է 4 օրվա, և նախնական որևէ ծանուցում կամ իրազեկում չի եղել։
Նովոստի–Արմենիա