Թուրքիայում քրդերի դեմ ռեյդեր են իրականացվել. տասնյակներով ձերբակալվածներ կան

Թուրքիայի ուժայինները ռեյդեր են իրականացրել քրդերի դեմ։

Ինչպես X սոցցանցում հայտնել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիկայան, գործողությունն իրականացվել է 17 նահանգներում։

Արդյունքում ձերբակալվել է 65 անձ, որոնք կասկածվում են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։

Նախարարն իր էջում տեղադրել է նաև գործողության կադրերը։

Sputnik Արմենիա