Բաքուն Ֆրանսիային մեղադրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը խաթարելու մեջ
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից պահանջել է վերջ դնել այն քայլերին, որոնք չեն ծառայում խաղաղությանը և չեն խաթարում կայունությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ելիսեյան դատարանում Ֆրանսիայի դեսպանների և դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին։
«Ֆրանսիայի նախագահի անհիմն և սադրիչ հայտարարություններն Ադրբեջանի դեմ անընդունելի են։ Դրանք խեղաթյուրում են իրական փաստերը»,- ընդգծել է Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության իրական պայմաններ են ստեղծվել և այդ ֆոնին Բաքուն «խստորեն դատապարտում է Ֆրանսիայի նման սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը նրա տարածքների նկատմամբ»։
Հունվարի 6-ին Մակրոնն ասել էր, որ «Ռուսաստանն աջակցել է Ադրբեջանի գործողություններին Հայաստանում և փոխել դաշինքը, քանի որ Հայաստանն առաջին անգամ ունեցավ վարչապետ, որը խիզախորեն կանգնեց իր դեմ»։ Ֆրանսիայի նախագահը նաև նշել էր Բաքվի միջամտությունը Ֆրանսիայի անդրծովյան տարածքներին։ Նա շեշտել էր, որ «Ֆրանսիան վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից ենթարկվել է անընդունելի միջամտության, քանի որ պաշտպանում է միջազգային իրավունքը և Հայաստանին»։
Armenia Today