Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Եռաբլուր

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Սուրբ ծննդի տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը եպիսկոպոսաց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Կաթողիկոսը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքին իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հիշատակին և աղոթել նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար»,– ասված է հաղորդագրությունում։

Ծաղկեպսակ դնելուց հետո Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ։

Sputnik Արմենիա