ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայերին

Հունվարին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայերին, որոնց մասին տեղեկությունը հաստատել է ադրբեջանական կողմը։ Այս մասին ի պատասխան NEWS.am-ի հարցման տեղեկացրել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակությունների հաղորդակցային ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ հաստատելով ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների թվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարներ, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Մանուկյանը։