Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կարսում

Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ կանցկացվեն։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ումիդ» կամրջի վրա տեղի է ունեցել երկու երկրների պետական դրոշների փոխանակման հանդիսավոր արարողություն։

Ըստ հրապարակումների` զինծառայողները ձյան և ցրտի պայմաններում ուսումնամարտական տարբեր խնդիրներ կկատարեն բնակավայրերում ու բարդ ռելիեֆով տեղանքում:

Sputnik Արմենիա