2025-01-16 09:42
Լրատվական գործակալություններ
Իրանցի պատգամավորը նախազգուշացրել է Ալիևին, որ Թեհրանը կարող է «արժանի պատասխան» տալ
Վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանի առանձին քաղաքացիներ և պետական լրատվամիջոցները ավելի քան 200 անգամ վիրավորել են Իրանին և երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռուհոլլա Մութաֆաքիր Ազադը։
«Մենք գիտենք սահմանները, որոնք մինչ օրս արժանապատվորեն պահպանել ենք։ Սխալի դեպքում մենք անպայման արժանի պատասխան կտանք», - գրել է պատգամավորը։
News.am