2025-01-16 09:47
Լրատվական գործակալություններ
Հունվարի 17-ին պիկետ կկազմակերպվի Բաքվում ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
«Միասին» հասարակական-քաղաքական շարժումը այլ քաղաքական ուժերի և գործիչների հետ 2025թ հունվարի 17-ին ժամը 13։50 պիկետ է կազմակերպում։ Այս մասին հայտնում է քաղաքական գործիչ Հրանտ Բագրատյանը։
«Նպատակը՝ պահանջել Նիկոլ Փաշինյանից դիմել Մինսկի խմբի համանախագահ երկրներին Բաքվում սկսվող հայ ռազմաքաղաքական գերիների դատավարությունը չեղարկելու և նրանց ազատ արձակելու պահանջով»,-իր գրառման մեջ նշել է նա։
News.am