Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան

2024 թվականին Վրաստան է այցելել Հայաստանից 948.3 հազար զբոսաշրջիկ, ինչը 1.5%-ով պակաս է 2023 թվականի համեմատ, հայտնել է հանրապետության Տնտեսության նախարարության Զբոսաշրջության ազգային վարչությունը։

Անցյալ տարի Վրաստան զբոսաշրջային այցելությունների ընդհանուր թիվն աճել է 9%-ով՝ հասնելով 5.09 միլիոնի, հաղորդում է Finmarket-ը։

Տարվա արդյունքներով ռուսաստանցիները զբաղեցրել են 1-ին տեղը (զբոսաշրջային այցելությունների քանակով՝ 1.42 միլիոն (+0.2%), 2-րդ տեղում են Թուրքիայի քաղաքացիները՝ 1.34 միլիոն այցելություն (նվազում 4.3%-ով), 3-րդ տեղում՝ Հայաստանի քաղաքացիները։

Ընդհանուր առմամբ, անցյալ տարի Վրաստան օտարերկրյա այցելուների քանակն աճել է 4.2%-ով՝ հասնելով 7.37 միլիոն մարդու։

News.am