Հենրիխ Մխիթարյան․ Ազատությո՛ւն Ռուբեն Վարդանյանին, ազատությո՛ւն հայ բանտարկյալներին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ինստագրամյան էջում կոչով դիմել է միջազգային կազմակերպություններին։
«Ազատությո՛ւն Ռուբեն Վարդանյանին, ազատությո՛ւն հայ բանտարկյալներին»,- գրել է Մխիթարյանը։
Հիշեցնենք՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանը ուղերձով դիմել է ժողովրդին։
Նա հայտարարել է, որ իր ձերբակալման առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել․
«Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ»։
Aysor.am