2025-01-20 11:18
Լրատվական գործակալություններ
Լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում է բուք. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գիշերային տեղումները կդադարեն։ Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հունվարի 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Հունվարի 20-ի ցերեկը, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այսօր ցերեկը 2-4, երեկոյան՝ 0-ից 2 աստիճան։
Sputnik Արմենիա