Ընդդիմադիր պատգամավորը ի նշան բողոքի կախել է Հայաստանի և ԼՂՀ քարտեզը խորհրդարանի նիստերի դահլիճում

Հունվարի 20-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ ի նշան բողոքի, կախել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարտեզը՝ դրա համար օգտագործելով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ամբիոնը։

Հայ ժողովրդի հայրենիքն այսպիսին էր, և այն կմնա Ազգային ժողովում այս տեսքով այնքան ժամանակ, մինչև որ վերադարձվի»,- ասել է Մկրտչյանը։

Ավելի ուշ պաստառը հանվել է Պետական պահպանության ծառայության աշխատակցի կողմից։

News.am