Լավրովն ու Միրզոյանը կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունները

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է՝ ինչ հարցեր են քննարկվելու Արարատ Միրզոյանի հետ՝ Մոսկվա կատարելիք նրա այցի ընթացքում։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպման օրակարգում, ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության, երկու երկրների հարաբերություններին, ինչպես նաև ԵԱՏՄ-ում ու այլ կառույցներում Հայաստանի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր են լինելու։

«Արտաքին գործերի նախարարները մտքերի հանգամանալից փոխանակում կկատարեն հայ-ռուսական հարաբերությունների, ԵԱՏՄ-ում և եվրասիական տարածքում ինտեգրացիոն այլ կազմակերպությունների շրջանակում համագործակցության, միջազգային արդիական հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրությունում։

Aysor.am