2025-01-21 13:42
Լրատվական գործակալություններ
Մոսկվայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ Ծրագրված է, որ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո նրանք հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։