2025-01-22 09:32
Լրատվական գործակալություններ
Ալեքսանդրով․ Ռուսաստանում շատերը չեն հասկանում, որ Հայաստանը չի կորցրել իր կարևորությունը
Չեմ կարծում, որ Հայաստանը կորցրել է իր նախկին նշանակությունը Ռուսաստանի համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը։
Նրա համոզմամբ՝ չնայած Աբխազիայի և Հարավային Օսիայի ռազմակայանների կարևորությանը, Հայաստանի բազան ավելի կարևոր է։
Նա նշել է, որ անընդունելի է, որ թուրքական աղեղը փակվի, և Թուրքիան հասնի Կասպից ծով և կազմի մեկ թյուրքական միություն։
«Ռուսաստանում շատերը չեն հասկանում այս ամենը», - հավելել է Ալեքսանդրովը:
Նա նշել է, որ Ռուսաստանի ձեռքերը կապված են Ուկրաինայում ռազմական գործողություններով։ «Ուկրաինայի հակամարտությունն ավարտվելուց հետո Մոսկվայի ուշադրությունը կսևեռվի Հարավային Կովկասի վրա»,- ընդգծել է փորձագետը։