2025-01-28 18:00
Լրատվական գործակալություններ
ՀՀ իշխանությունների միակ նպատակը բանակի վերականգնումը թույլ չտալն է. ընդդիմադիր պատգամավոր
Հայաստանի իշխանությունների միակ նպատակը բանակի վերականգնումը թույլ չտալն է։ Այս մասին հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասել է ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նա հայ ժողովրդի եւ բանակի միակ խնդիրն անվանել է ներկա իշխանությունները, որոնք, ըստ պատգամավորի, թույլ չեն տա բանակին վերականգնել իր արժանապատվությունը, քանի որ վախենում են դրանից։ «Այսօրվա օրը մերը չէ, այլ դավաճան Նիկոլինը (նկատի ունի Հայաստանի վարչապետին- խմբ.), որն ամեն անգամ ձգտում է ցույց տալ, որ մի խումբ հանցագործների հետ կարողացել է ընդհատել մեր հաղթական ընթացքը։ Նրանք ամեն տարի գալիս են այստեղ, որպեսզի ծաղրեն մեզ բոլորիս, որպեսզի ցույց տան, որ զրկել են մեզ այն ամենից, հանուն ինչի մարդիկ չեն ափսոսել իրենց կյանքը»,- ավելացրել է Մկրտչյանը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am