Լարված իրավիճակ ՀՀ կառավարության շենքի մոտ. բերման ենթարկվածներ կան

ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անող քաղաքացիների ու ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց, մի քանիսին բերման ենթարկեցին։

«3 անձ է բերման ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար»,– Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

ԶԼՄ–ները գրում են, որ բերման ենթարկվածների թվում է նաև «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը։

Նշենք, որ մարդիկ կառավարության շենքի մոտ էին հավաքվել գերիների և անհետ կորածների վերադարձի պահանջով։