ՀՀ ԿԲ-ն ևս 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ՀՀ կենտրոնական բանկը ևս 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Տեղեկությունը հայտնում է ԿԲ–ն։

«Փետրվարի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանել 6.75%»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով իջեցրել էր նաև դեկտեմբերի 10-ին։

Նշենք, որ առևտրային բանկերը հարկ եղած դեպքում երբեմն իրենք էլ են ստիպված լինում վարկ վերցնել ԿԲ–ից` որպես վերջին ատյանի վարկատու։ Ուստի վերաֆինանսավորման տոկոսադրույքը վարկի գինն է, այսինքն` այն տոկոսադրույքը, որով բանկերը վարկային միջոցներ են վերցնում կարգավորիչից։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նաև ԿԲ–ի հիմնական գործիքն է ֆինանսական շուկայի և տնտեսության կարգավորման գործում։ Այդ տոկոսադրույքի բարձրացման կամ նվազեցման միջոցով ԿԲ–ն ազդում է նաև գնաճի վրա։

Sputnik Արմենիա