2025-02-05 09:35
Լրատվական գործակալություններ
Շվեդական Էրեբրուի դպրոցում հրաձգության հետևանքով շուրջ 10 մարդ է զոհվել
Շուրջ 10 մարդ է զոհվել շվեդական Էրեբրու քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, տուժածների ընդհանուր թիվը ճշտվում է, հայտարարել է տեղի ոստիկանությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 5 տուժածների մասին:
«Միջադեպի հետևանքով զոհվել է մոտ 10 մարդ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը պարզում է մահացածների ինքնությունը: Տուժածների ընդհանուր թիվը հայտնի չէ։
Հիշեցնենք՝ տեղական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Շվեդիայի կենտրոնական մասում գտնվող Էրեբրու քաղաքի Ռիկսբերգի մեծահասակների դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել: Կրակոցներն արձակվել են ինքնաձիգ զենքերից։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ինքնասպանություն է գործել:
Ռիկսբերգի դպրոցում սովորում է մոտ 2 հազար մարդ։
Sputnik Արմենիա