2025-02-06 18:37
Լրատվական գործակալություններ
Հայաստանը չի մասնակցելու Մոսկվայում ՀԱՊԿ երկրների խորհրդարանական կոմիտեների նախագահների հանդիպմանը
Հայաստանից ոչ ոք չի մասնակցելու փետրվարի 7-ին Մոսկվայում տեղի ունենալիք ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական կոմիտեների նախագահների հանդիպմանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի ԱԺճցի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 7-ին Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական կոմիտեների նախագահների հանդիպումը: Այս մասին հայտնել էր ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովին։
«Վաղը մենք, ի դեպ, հանդիպում ենք ՀԱՊԿ հարցերով կոմիտեների նախագահների հետ։ Կաշխատենք մի քանի ժամ»,- ասել էր նա Պետդումայի գլխադասային կոմիտեների համատեղ նիստում։