Քաղաքացի․ Փաշինյանը ի՞նչ է մտածում, պիտի ուղեղ ունենա, որ մտածի. Չենք վճարելու. Օր 7-րդ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ես չեմ վճարում ու չեմ էլ վճարելու տրանսպորտի փողը, մինչև խելքները գլուխները գա. բոլոլա են սարքել այստեղ, ինչ ուզում են՝ անում են այս ժողովրդի գլխին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց կանգառում տրանսպորտի սպասող կինը:
«Փաշինյանը այնտեղ նստած ի՞նչ է մտածում, վաբշե բան չի մտածում, պիտի ուղեղ ունենա, որ մտածի։ Ես այս երկու-երեք ամիս է՝ չեմ վճարում, նստում եմ, չեմ վճարում, բացարձակ իմ պրինցիպի համար չպիտի վճարեմ, մինչև խելքները հավաքեն գլխին, տեսնենք հլը ինչքան պետք է ժողովրդի համբերությունը սահմանափակվի: Ի՞նչ են ուզում այս ժողովրդից, արդեն հոգնել են, զզվել են մարդիկ»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ թոշակառուների համար զեղչեր կան, փաթեթներ կան, կինն արձագանքեց. «Չէ, այդ փաթեթը թող տանի իր կնգան տա, որ քիչ արտասահմանները ման ժողովրդի փողերով: Եթե իրենք զիջման չեն գնալու, մենք էլ չենք գնալու, մենք էլ չենք վճարելու, ով որ ունի թասիբ, չի վճարի:
Փաշինյանը, երբ որ գալիս էր, ասում էր, որ ժողովուրդի կարծիքի հետ հաշվի կնստի, հիմա չի նստում, ինչ խելքները բրդում է, այն էլ անում են: Հիմա ես 65 տարեկան եմ, աշխատում եմ, ինչի» համար, Փաշինյանի մերը աշխատե՞լ է, ինքը վափշե մերը ունի՞, ես չեմ հասկանում։ Ես խի՞ պիտի գնամ այս տարիքում աշխատեմ»,- հայտարարեց տարեց կինը: