2025-02-07 14:45
Լրատվական գործակալություններ
Թուրքիայի ԿԲ-ը 2025 թվականի վերջի համար գնաճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 24 տոկոս
Թուրքիայի Կենտրոնական բանկը 2025 թվականի վերջի համար գնաճի կանխատեսումը 21 տոկոսից բարձրացրել է մինչև 24 տոկոս, ասվում է կարգավորիչի ղեկավար Ֆաթիհ Քարահանի ներկայացման մեջ։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TUIK) երկուշաբթի օրը հայտնել է, որ երկրի տարեկան գնաճը հունվարին կազմել է 42,12 տոկոս, ինչը գերազանցում է 41,25 տոկոսի կանխատեսումը։ Թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը վիճակագրության հրապարակումից հետո երկուշաբթի կեսօրին առաջին անգամ հասել է 36 լիրայի՝ համաշխարհային շուկաներում ամերիկյան արժույթի ամրապնդման ֆոնին։
«2025 թվականի համար գնաճի կանխատեսումը 21-ից հասցվել է 24 տոկոսի։ 2026 թվականի համար գնաճի կանխատեսումը պահպանվել է 12 տոկոսի մակարդակում»,- ասել է Կարախանը՝ մեկնաբանելով շնորհանդեսը։
News.am