Իրանի գերագույն առաջնորդն արձագանքել է ԱՄՆ-ի սպառնալիքներին և բացառել բանակցությունները

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ գործողության, հայտնում է «ՏԱՍՍ»-ը: «Եթե մեզ սպառնան, մենք էլ իրենց կսպառնանք։

Եթե նրանք կատարեն իրենց սպառնալիքները, մենք կպատասխանենք»,- ասել է Խամենեին Իրանի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության հրամանատարության հետ հանդիպմանը։

Նա նաև կտրականապես բացառել է Վաշինգտոնի հետ բանակցությունների հնարավորությունը՝ վկայակոչելով փոխգործակցության նախկին փորձը, երբ ԱՄՆ-ը միջուկային համաձայնագիր կնքեց Թեհրանի հետ, բայց չկատարեց դրա պայմանները, այնուհետև միակողմանիորեն դուրս եկավ պայմանագրից։

«Համաձայնագիրը նախատեսում էր պատժամիջոցների վերացում, սակայն դա տեղի չունեցավ։ Այդպիսի կառավարության հետ բանակցելը հիմարություն է և անազնիվ»,- ընդգծել է Խամենեին՝ հավելելով, որ Իրանը պետք է լուծի իր ներքին խնդիրները սեփական կառավարության աշխատանքով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 4-ին հրամանագիր էր ստորագրել Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը վերսկսելու մասին, այդ թվում՝ իրանական նավթի արտահանման կրճատմանն ուղղված միջոցառումները։ Միաժամանակ նա հայտնել էր բանակցությունների և Թեհրանի հետ «հիանալի գործարք» կնքելու պատրաստակամության մասին։

Armenia Today