Գագաթնաժողով, որին ոչ մի ղեկավար չի մասնակցել, բացի Փաշինյանից
2021 թվականից սկսած՝ ամեն տարի Վաշինգթոնում անցկացվում է Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողով (IRF Summit)։ Այն հանդիսանում է կրոնական ազատության խնդիրներին նվիրված աշխարհի խոշորագույն հարթակներից մեկը։ Գագաթնաժողովի նպատակն է ուշադրություն հրավիրել կրոնական դրդապատճառներով հետապնդումների խնդիրների վրա և մշակել կրոնի ազատության պաշտպանության մեխանիզմներ, գրում է Yerevan.today-ը:
Այս տարի գագաթնաժողովին որոշել է մասնակցել նաև Նիկոլ Փաշինյանը, ով արդեն ներկա է եղել «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովի շրջանակներում տարածվեցին Նիկոլ Փաշինյանի լուսանկարները տարբեր կրոնական կազմակերպությունների («աղանդ բառի փոխարեն») ներկայացուցիչների հետ հանդիպումների վերաբերյալ։
Թերթելով գագաթնաժողովի պաշտոնական կայքի էջերը ՝ կարող եք ծանոթանալ այս տարվա մասնակիցների ցանկին։ Այդպես, օրինակ, 2025 թվականին IRF Summit-ին ամենատարբեր թեմաներով զեկույցներով հանդես կգան միջազգային իրավապաշտպաններ, փորձագետներ, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք:
Ահա 2025 թվականի հիմնական զեկույցների ցանկը․
- Ռեյն Ուիլսոն- Դերասան և իրավապաշտպան
- Փոլա Ուայթ- Նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ խորհրդական
- Նիկոլ Փաշինյան- Հայաստանի Հանրապետության վարչապետ
- Երեց Ահմադ Քորբիթ- Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Յոթանասունի Քվորումի բարձրագույն իշխանություն
- Բրիթ Հենքոք- «Mountain Gateway» ծառայության հիմնադիր
- Նորին Սրբություն Պատրիարք Մորան Մոր Իգնատիոս Եփրեմ II- Աղեքսանդրիայի և ողջ Արևելքի Առաքելական Աթոռ
- Նգույեն Բակ Տրուեն- Վիետնամի քաղաքական և կրոնական բանտարկյալների բարեկամության ասոցիացիայի առաջնորդ
- Նորին Գերաշնորհություն Շեյխ Աբդալլահ բին Բայա
Միայն այս փոքր ցուցակից կարող ենք հետևություն անել, որ Նիկոլ Փաշինյանը աշխարհի երկրներից միակ ղեկավարն է, որ մասնակցում է այս համաժողովին։
Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սկսած 2021 թվականից, պետությունների ղեկավարների մակարդակով մասնակցություն չի արձանագրվել։
Այսպիսով, Փաշինյանի մասնակցությունը 2025 թվականի IRF Summit-ին կլինի առաջին դեպքը, երբ պետության գործող ղեկավարը կմասնակցի այդ միջոցառմանը:
News.am