2025-02-08 15:08
Լրատվական գործակալություններ
Մերձավանում զինված միջադեպի գործով մեղադրյալներից 3-ը կալանավորվել են
Մերձավանում զինված միջադեպի գործով մեղադրյալներից վեցն արգելանքի են վերցվել։ NEWS.am-ի հետ զրուցում ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնեց, որ երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։
Նշենք, որ քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել՝ 9 անձի նկատմամբ։
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 01։00-ի սահմաններում՝ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են եղել, ըստ ՀԺ-ի՝ վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել։ Կրակոցների հետևանքով սպանվել է Ախտոյանի հորաքրոջ որդին, մեկ անձ, որը եղել է Ախտոյանների ընկերը, վիրավորում է ստացել։