2025-02-11 09:25
Լրատվական գործակալություններ
ԶՊՄԿ-ում գործադուլն ավարտվել է
Հայաստանի թիվ մեկ հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլն ավարտվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԶՊՄԿ-ի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը։
Աշխատակիցներն ընդունել են ղեկավարության ներկայացրած առաջարկները, և կոմբինատում արդեն արտադրական գործընթացները վերագործարկման փուլում են։
«Մեր գործընկերներն ընդունել են ներկայացված առաջարկները, մասնավորապես՝ հիմնական արտադրամասերի աշխատավարձերի համահարթեցում»,- նշեց Մարգարյանը։
Նրա խոսքով՝ կատարված բարեփոխումների արդյունքում կոմբինատի ընդհանուր աշխատավարձային ֆոնդը բարձրացվում է 20 տոկոսով։