ԱԺ-ն նիստ է գումարել. Օրակարգում է ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը
Հայաստանի Ազգային ժողովը գումարել է իր հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրված է ընդամենը 8 հարց:
Օրակարգում է մասնավորապես, Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը:
Օրակարգում են նաև հետևյալ հարցերը.
- «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,
- «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
- «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,
- «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
News.am