2025-02-15 09:20
Լրատվական գործակալություններ
Speedtest Global Index. Հայաստանն ունի ամենադանդաղ շարժական ինտերնետը Հարավային Կովկասի երկրների թվում
Շարժական ինտերնետի արագության Speedtest Global Index վարկանիշում Հայաստանը 110 երկրների մեջ 80-րդն է։
Հայաստանում 2024 թվականի դեկտեմբերին ներբեռնման միջին արագությունը կազմել է 34,28 Մբիթ/վ։ Վրաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը (140,76 Մբիթ/վրկ), իսկ Ադրբեջանը՝ 55-րդը (56,78 Մբիթ/վրկ):
Ֆիքսված ինտերնետի առումով Հայաստանը 154 երկրների շարքում զբաղեցնում է 95-րդ տեղը։ Հայաստանում ֆիքսված ինտերնետով ներբեռնման արագությունը կազմել է 58,58 Մբիթ/վրկ։
Վրաստանն այս ցուցանիշով զբաղեցնում է 111-րդ տեղը (42,07 Մբիթ/վ), իսկ Ադրբեջանը՝ 91-րդը (65,59 Մբիթ/վ):
News.am