2025-02-15 11:50
Լրատվական գործակալություններ
Թուրքմենստանը, Ռումինիան, Վրաստանը և Ադրբեջանը ցանկանում են Ռուսաստանը շրջանցող միջանցք ստեղծել
Թուրքմենստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև՝ տրանսպորտի ոլորտի համար պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների ու ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել քառակողմ աշխատանքային հանդիպում՝ քննարկելու համար «Կասպից ծով-Սև ծով» միջազգային տարանցիկ և տրանսպորտային միջանցքի ստեղծման և իրականացման մասին միջկառավարական համաձայնագրի նախագիծը։ Դրա մասին հայտնել է Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Մասնակիցները վստահություն են հայտնել, որ համաձայնագիրը, որը նախատեսվում է ստորագրել այս տարի, էական ներդրում կունենա Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև միջազգային բեռնափոխադրումների զարգացման գործում։
News.am