Սերգեյ Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։
«Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ–ն, Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել հետևյալ հարցերի շուրջ.
- Աշխատել փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության վերականգնման ուղղությամբ։
- Շարունակել շփումները երկու երկրների հարաբերություններում կուտակված խնդիրները լուծելու համար։
- Աշխատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը նախապատրաստելու շուրջ։
- Քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունների աշխատանքային պայմանների խստացման ուղղությամբ Օբամայի սկսած գծի դադարեցման ուղղությամբ։
- Կազմակերպել փորձագետների հանդիպում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտասահմանյան ներկայացուցչությունների աշխատանքի փոխադարձ խոչընդոտների վերացման քայլերը համաձայնեցնելու համար։
- Համագործակցել Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերի շուրջ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Sputnik Արմենիա