2025-02-17 12:30
Լրատվական գործակալություններ
Մյունխենի համաժողովի ղեկավարն արտասվել է ուղիղ եթերում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավար Քրիստոֆ Հոյսգենը միջոցառման փակման կապակցությամբ մասնակիցների հետ խոսելիս արտասվել է, որի տեսագրությունը հրապարակվել է The Express Tribune թերթի YouTube-ալիքում։
Նա նշել է, որ համաժողովն ի սկզբանե նախատեսված էր որպես տրանսատլանտյան, սակայն մտահոգություն էր հայտնել, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթից հետո արժեքային բազան մասնակից պետությունների շրջանում «արդեն այնքան էլ ընդհանուր չէ»։
Հոյսգենը շնորհակալություն է հայտնել միջոցառման բոլոր մասնակիցներին և, ավարտելով իր խոսքը, չի կարողացել զսպել հույզերը։
News.am